ԱՄՆ-ի հատուկ դեսպանորդ Սթիվ ՈՒիտկոֆը թույլատրելի է համարել Աբրահամի համաձայնագրերի ընդլայնումը, նշելով, որ Հայաստանն ու Ադրբեջանը կարող են միանալ դրանց ապագայում։ «Մենք կարծում ենք, որ շատ, շատ մոտ ենք այդ երկրներում հակամարտությունների վերջնական լուծմանը։ Ես կարծում եմ, որ երկուսն էլ կարող են ցանկանալ միանալ Աբրահամի համաձայնագրերին»,- ասել է Ուիտկոֆը։ ԱՄՆ-ի հատուկ ներկայացուցչի խոսքով՝ սա շատ կարևոր նախաձեռնություն է երկրի նախագահ Դոնալդ Թրամփի համար, և նա հավատում է դրան։               
 

Արթուր Վանեցյանի գլխավորությամբ տեղի է ունեցել «Հայրենիք» զարգացման հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նիստը

Արթուր Վանեցյանի գլխավորությամբ տեղի է ունեցել «Հայրենիք» զարգացման հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նիստը
07.05.2020 | 18:06

«Հայրենիք» զարգացման հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Արթուր Վանեցյանի գլխավորությամբ տեղի է ունեցել հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նիստը՝ տեղեկացնում է «Հայրենիք» զարգացման հիմնադրամի ֆեյսբուքյան էջը։

«Այսօր սկսում ենք մի շատ լավ գործ, որը միտված է լինելու մեր հայրենիքի զարգացմանը, մեր հայրենիքում տարբեր ծրարգրերի իրականացմանը, համոզված եմ, ձեր պրոֆեսիոնալիզմը եւ մարդկային հատկանիշները միայն ծառայելու են լավ գործեր իրականացնելու համար ի նպաստ մեր հայրենիքի, ի բարօրություն մեր ժողովրդի»,– ասել է Վանեցյանը՝ դիմելով հոգաբարձուների խորհրդի անդամներին։ Ի թիվս աշխատանքային մի շարք հարցերի հոգաբարձուների խորհուրդը քննարկել է ապրիլի 23-30-ը հայտարարված դրամաշնորհային մրցույթի հայտերը։ Դրամաշնորհային առաջին ծրագրիրն ընդգրկում է երեք ուղղություն՝ հեռավար դասընթացներ, հետաքննական լրագրություն և մարդու իրավունքների պաշտպանությունը արտակարգ դրության (ֆորս մաժորի) պայմաններում։ Ստացված շուրջ 70 հայտերից հոգաբարձուների խորհուրդն առաջին փուլով հավանության է արժանացրել 15 հայտ։ Դրամաշնորհային մրցույթի հաղթողները հայտնի կդառնան հայտերի երկրորդ փուլի քննարկումից հետո։

Տեսանյութ

«Հայրենիք» զարգացման հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նիստ
Դիտվել է՝ 2823

Մեկնաբանություններ